×


«-46°C» ձմեռային փառատոնը, վիտրաժների կախարդանքը, յոգան եւ «Անտառի զավակները»՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մարտի 1-ից 7-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Յոգա՝ մայրիկների ու երեխաների հետ

«Կենաց ծառ» կանանց առողջության ակումբը գարնան տոներին ընդառաջ մարտի 2-ին կազմակերպում է կառուցողական ուրախ յոգայի դաս մայրիկների ու երեխաների համար, որի խորագիրն է՝ «Հանգիստ մայրիկի համար, զվարճանք բալիկի համար»:

Մարտի  2, ժամը 12:00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7000 դր. (մայրիկն ու բալիկը միասին)
Հասցե՝ Թամանյան 5 (Յոգա Աշրամ ստուդիա)
Նախապես գրանցվել՝  այս հղումով կամ զանգահարել` 094065070


Բալա բայանա

«ՄԱՎ» կրթահամալիրը 5-ից 15 տարեկան երեխաների համար կանցկացնի Բալա բայանա (բրազիլական քաղցրավենիք) պատրաստելու վարպետության դաս:

Մարտի  1, ժամը 13:00

Տարիք՝ 5-15
Արժեքը՝ 5000 դր.
Հասցե՝ Բաշինջաղյան 1-ին նրբ., 12 շ.
Նախապես գրանցվել՝  այս հղումով կամ զանգահարել` 043550540


«Մասլենիցա. հրաժեշտ ձմռանը»

«Artstudio_ananas» ակումբը հրավիրում է երեխաներին եւ նրանց ծնողներին մասնակցելու սլավոնական զվարճալի եւ համեղ տոնին՝ Մասլենիցային: Հյուրերին սպասում են հետաքրքիր վարպետության դասեր, զվարճալի մրցույթներ, պարեր, թեյ, սուրճ եւ շատ նրբաբլիթներ:

Մարտի  2, ժամը 14:00 – 17:00

Արժեքը ՝ 12000 դր. (երեխա), ծնողներն անվճար (մինչեւ 2 հոգի)
Հասցե՝ Լևոն Խեչոյան 1/15
Նախապես գրանցվել՝  այս հղումով


Վիտրաժների կախարդանքը

«ArtLav» արվեստանոցը հրավիրում է մասնակցել վարպետության դասի, որի շրջանակում կունենաք հնարավորություն ստեղծել գունավոր վիտրաժային կոմպոզիցիաներ՝ օգտագործելով ապակի ներկելու հատուկ տեխնիկա։

Մարտի  2, ժամը 12:00

Տարիք՝ 12+
Արժեքը ՝ 8000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝  այս հղումով


ՓԱՌԱՏՈՆՆԵՐ

«-46°C» ձմեռային փառատոն

Ամասիայում անցկացվելիք ձմեռային այս միջոցառմանը սպասվում է դահուկավազք, սնոուբորդ, սահնակներ, ինչպես նաեւ տաք ըմպելիքներ, մրցույթներ, զվարճանք եւ երաժշտություն:

Մարտի 1, ժամը 12:00-17:00

Մանրամասները՝  այս հղումով


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Բեթհովեն. Դաշնամուրի կոնցերտ թիվ 5, Սիմֆոնիա թիվ 5

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է վայելելու Լյուդվիգ վան Բեթհովենի հանրահայտ 5-րդ՝ «Ճակատագրի սիմֆոնիան» եւ Դաշնամուրի 5-րդ կոնցերտը։ Մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Դմիտրի Իշխանովն է, դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյանը։

Մարտի  1, 19:30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը ՝ 3000- 10000 դր.
Հասցե՝ Մաշտոցի 46
Գնել տոմս ՝ այս հղումով


«Միյաձակիի երազները»

Mystery Ensemble նվագախումբը կկատարի «Howl’s Moving Castle», «Nausicaa of the Valley of Wind», «Spirited Away», «My Neighbor Totoro» աշխարհահռչակ մուլտֆիլմերի սաունդթրեքները, որոնց հեղինակն է ճապոնացի ժամանակակից անվանի կոմպոզիտոր Ձյո Հիսաիսին:

Մարտի  7,  ժամը 19:00

Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը ՝ 8000 - 10000  դր.
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Գնել տոմս ՝  այս հղումով


ԹԱՏՐՈՆՆԵՐ

«Երեք տիեզերագնաց»-ը «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Անտոն Ֆեդորովի կամերային ներկայացումն է՝ հիմնված Ումբերտո Էկոյի հեքիաթի վրա։

Մարտի  5, ժամը 17:00 եւ 20:00

Տարիք՝ 4+
Տոմսերի արժեքը ՝ 10000 դր.
Հասցե՝ Սայաթ-Նովա 4 (Ազգային տիկնիկային թատրոն)
Գնել տոմս ՝ այս հղումով


«Մի անգամ հեքիաթում»՝ թումանյանական ինտերակտիվ ներկայացում:

Մարտի 1-ին, ժամը 16:00-ին

ԲԵԲՈՒԿ շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Մարդը ափի մեջ» ներկայացումը նվիրվում է Պարույր Սեւակի 100-ամյակին:

Մարտի 1-ին եւ 7-ին, ժամը 19:30-ին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
Տարիք՝ 10+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


 «Լակոտը»՝ Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա:

Մարտի 2-ին, ժամը 19:30-ին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
Տարիք՝ 14+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Գողը դրախտում» կատակերգության հիմքում Էդուարդո դե Ֆիլիպոյի պիեսն է:

Մարտի 1-ին, ժամը 19:00-ին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Ոսկե ձկնիկը» ներկայացման հիմքում Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունն է:

Մարտի 1-ին, ժամը 12:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» երաժշտական ներկայացումն էլ ստեղծվել է Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրա:

Մարտի 1-ին, ժամը 14:00-ին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«Անտառի զավակները»

Առաջին հայացքից Կարագը սովորական դեռահաս է, բայց նրա աչքերը թաքցնում են զարմանալի գաղտնիք. նա մարդագայլ է՝ մի մասը մարդ, մի մասը պումա: Մի օր նա հնարավորություն է ստանում մտնել խորհրդավոր Բյուրեղյա դպրոց, որտեղ սովորում են դեռահասներ, ովքեր կարող են կենդանի դառնալ։



Տարիք՝ 6+
Գնել տոմեր՝ այս հղումով կամ այս հղումով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW