×


Նարինե Ալեքսանյանը եւ Վարուժան Մանուկյանը՝ գլենդելյան «Գնդլիկ Բոքոնիկ»-ում

Գլենդելի հայկական թատերախմբի խաղացանկում տիկնիկային նոր ներկայացում է ընդգրկվել: «Գնդլիկ Բոքոնիկը» բեմադրել է Գոհար Կարապետյանը: Նախ տիկնիկներն են պատրաստել, ապա անցել փորձերին: Դերասանական կազմում են Նարինե Ալեքսանյանը, Վարուժան Մանուկյանը, Դուստրիկ Խաչատրյանը, Լիանա Պետրոսյանը, Սիրանուշ Բիլբուլյանը, Սոնա Կոլոզյանը:

«Մեր հանդիսատեսը թատրոնի կարիք ունեցող մեծերն են ու նրանց փոքրիկները: Համայնքում մանկական ներկայացումներ հաճախ են ցուցադրվում՝ տարբեր թատրոններ հյուրախաղերի են գալիս, բայց հենց տիկնիկային ներկայացումներ չկան, եւ երեխաները դրանց կարիքը շատ ունեն»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է  9-ամյա թատերախմբի հիմնադիր, դերասան Գրիգորի Հակոբյանը:


Նրա խոսքով՝ այս ընթացքում մանկական հինգ ներկայացում են բեմադրել, իսկ տիկնիկայիններից՝ երկու: Հակոբյանը կարծում է՝ հայկական արժեքներ փոխանցելու ու հայրենիքի հետ կապը պահելու առումով թատրոնների դերը մեծ է. «Թատրոնը երեխայի զարգացման եւ դաստիարակության համար շատ կարեւոր է»:

Հաջորդ աշխատանքը՝ «Կարմիր գլխարկը», ներկայացնելու են ապրիլի 27-ին:

Լուսանկարները՝ Գլենդելի հայկական թատերախմբի

Կարդալ ավելին

Quality Sign BW