×


Էվելինա Շահիրյանի եւ Հովհաննես Ղազարյանի երջանիկ ընտանեկան տեսանյութը

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը եւ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը անմասն չեն մնացել սոցիալական ցանցերում հայտնի թրենդից ու ընտանեկան տեսանյութ են հրապարակել։

Նրանք իրենց ժպտերես ու կապուտաչյա որդու՝ Դանիելի հետ գեղեցիկ հոլովակը վերնագրել են «Ընտանիք»։




Դանիելը ծնվել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին՝ իր հայրիկի տարեդարձի օրը։
Դերասանուհին հաճախ է Ինստագրամում կիսվում որդու լուսանկարներով ու տեսանյութերով։




Շահիրյանը նախորդ ամիս գրել էր, որ թեեւ Դանիելը դեռ շատ փոքր է, ինքն արդեն վերադարձել է նկարահանումներին ու մասնակցում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացումներին. «Ամեն ինչ հնարավոր է ցանկության դեպքում: Իմ տղան 4 ամսական է, եւ ես արդեն խաղում եմ թատրոնում եւ նկարահանվում եմ: Միայնակ, իհարկե, չէի կարողանա, բայց իմ կողքին ունեմ վստահելի օգնող ուժ»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW