Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը շնորհավորել է որդու՝ Ֆելքիսի 12-ամյակը:
«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես, իմ աշխարհ: Դու այնքան ուժեղ ես, որ ամեն ինչ հրաշալի է լինելու: Բարի 12-րդ տարեդարձ»,- գրել է նա:
Հակոբյանի ընկերներն ու հետեւորդները բազմաթիվ մաղթանքներ են հղել Ֆելիքսին ու նրան առողջություն ցանկացել:
Գոռ Հակոբյանի ընտանիքն այս տարվա մարտից գտնվում է Մյունխենում, որտեղ Ֆելիքսը բուժվում է: Տարեսկզբին նրան ախտորոշել են չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ՝ Յուինգի սարկոմա:


×
225






