×


Մերիլ Սթրիփի եւ Մարտին Շորթի համար ավելի դժվար է դառնում թաքցնել սիրավեպը

Դերասաններ Մերիլ Սթրիփն ու Մարտին Շորթը երկար ժամանակ է՝ շարունակում են պնդել, որ պարզապես ընկերներ են, սակայն նրանց ընկերներն ու շրջապատի մարդիկ վստահ են, որ զույգն իրենց ուղղակի մոլորեցնում է:

Page Six-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հարաբերությունների սկզբում նրանք իսկապես չեն մտածել սիրավեպի մասին, բայց մի օր հասկացել են, որ անտարբեր չեն եւ արդեն մեկ տարի է՝ թաքցնում են իրենց ռոմանտիկ կապը:


75-ամյա Մերիլ Սթրիփը մասնակցել է «Սպանություններ նույն շենքում» սերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանմանը, որտեղ էլ դերասանները մտերմացել են: 74-ամյա Մարտին Շորթը, Սթիվ Մարտինն ու Սելենա Գոմեսն այդ բավական զվարճալի ու հետաքրքիր սերիալում փորձում են գտնել իրենց շենքում տեղի ունեցած սպանությունների հեղինակներին: Սերիալում Շորթի ու Սթրիփի դերակատարները սիրահարվում են, իսկ 4-րդ եթերաշրջանի ավարտին՝ ամուսնանում:

«Մերիլը չէր կարող չսիրահարվել Մարտինին: Նա իսկական ջենթլմեն է, ստիպում է նրան ծիծաղել ու ամեն առումով դրական մարդ է: Մերիլին դուր է գալիս Մարտինի կողքին լինել»,- հայտնել է աղբյուրը:


Դեռ նախորդ տարվա սկզբին, երբ միասին ներկա եղան «Ոսկե գլոբուս»-ին, սկսեցին լուրեր պտտվել, թե սիրավեպ ունեն: Այդ ժամանակ Շորթը People-ին ասել էր, որ լավ ընկերներ են:

2023-ի աշնանը հայտնի դարձավ, որ Մերիլ Սթրիփն ու քանդակագործ Դոն Գամերը դեռ դրանից 6 տարի առաջ ամուսնալուծվել են:  Իսկ Մարտին Շորթի կինը՝ դերասանուհի Նենսի Դոլմանը, քաղցկեղից մահացել է 2010 թվականին: Դրանից հետո դերասանի անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW