Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը եւ Գարրի Թումանյանն արդեն կես տարի է՝ ամուսնալուծվել են:
BRAVO.am-ին իր վստահելի աղբյուրները հայտնել են, որ նրանք շարունակում են պահպանել ընկերական ու ջերմ հարաբերություններ եւ միասին են դաստիարակում իրենց որդուն՝ Ալեքսանդրին։
Վարդանյանն ու Թումանյանը միասին էին 2011 թվականից։ BRAVO.am-ին ավելի վաղ տված հարցազրույցում դերասանուհին պատմել էր, որ 8 տարի երեխա չեն ունեցել, եւ 2018-ին ծնվել է Ալեքսանդրը։
Դերասանուհին անձնական կյանքի մասին շատ չի սիրում խոսել, եւ մեր զրույցի ընթացքում միայն նշել էր, որ Գարրիի հետ ծանոթացել է Հայաստան վերադառնալուց 3 տարի անց։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: