×


Ապագա Ֆիզիկոսներ, Ալսար գագաթ, «Փիթեր Փեն», «Սպիտակաձյունիկը» եւ այլն․ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մարտի 22-ից 28-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ԿՈՆՖԵՐԱՆՍ

«Ապագա Ֆիզիկոսները»

«Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը  գիտական ոլորտի գործընկերների աջակցությամբ կանցկացնի միջոցառում, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ, խթանել գիտելիքի փոխանակումը և նպաստել կրթական համայնքի զարգացմանը։ Այս միջոցառմանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերի 7-12-րդ դասարանների աշակերտները։

Մարտի 23, ժամը 10:00

Տարիք՝ 12+
Հասցե՝ ք. Աշտարակ,  Մշակույթի Պալատ
Մանրամասները՝  այս հղումով։  


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«Ստորջրյա աշխարհ»` նեոնային hավաքույթ

«Добрый жук» մանկական ակումբը 4-ից 8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է «Ստորջրյա աշխարհ» ընտանեկան ստեղծագործական հավաքույթը (ռուսերեն լեզվով):  Երեխաները խաղերի, պատմությունների, ստեղծագործական աշխատանքների և գիտական փորձերի միջոցով կբացահայտեն ստորջրյա աշխարհը, նաեւ կլինեն անակնկալներ և նեոնային դիսկոտեկ։
 
Մարտի 22, ժամը 11:00 եւ 17:00
Մարտի 23, ժամը 11:00 եւ 17:00

Տոմսերի արժեքը՝ 10 հազար դրամ (1 երեխա ունեցող ընտանիք)
                                 18 հազար դրամ (2 երեխա ունեցող ընտանիք)
                                 27 հազար դրամ (3 երեխա ունեցող ընտանիք)
                                 (1-2 մեծահասակ՝ յուրաքանչյուր ընտանիքից)
Հասցե՝ Արաբկիր, Համո Սահյան փողոց (առանձնատան հյուրասենյակ)
Նախապես գրանցվել այս հղումով։


ԱՐՇԱՎՆԵՐ

Խոխա վերելք Ալսար գագաթ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է միանալ իրենց խմբին՝ բարձրանալու Երախի լեռների ամենաբարձր գագաթը՝ Ալսարը, որն ունի 1853 մետր բարձրություն։:

Մարտի  23, ժամը 09:00-17:30

Տարիք՝ 6-14 տարեկան
Արժեքը՝ 6500 դրամ
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված Բախի 340-ամյակին։

Մարտի  22,  ժամը 19:00
Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 2000-4000 դրամ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Գնել տոմս այս հղումով։


ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Շուրիշկանի Ավետարան. բացառիկ ցուցադրություն

1603-1604թթ. հայերի բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։

Մարտի 19-22, ժամը 10:00-ին

Մատենադարան
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մաշտոցի պող., 53 շենք
Տոմսերի արժեքը՝ 300, 1000 եւ 2000 դրամ (տոմսը գործում է ողջ օրվա համար)
Գնել տոմս այս հղումով։


ԹԱՏՐՈՆՆԵՐ

«Բժիշկ Այբոլիտը»՝ Կորնեյ Չուկովսկու հեքիաթի հիման վրա

Մարտի 22, ժամը 11:00-ին եւ 13:00-ին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս այս հղումով։


«Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները»

Մարտի 22, ժամը 14:00-ին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ
Գնել տոմս այս հղումով։


Օպերացիա «Համեղ պատառիկ»

Մարտի 23, ժամը 12:00-ին եւ 14:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2-10 տարեկան
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս այս հղումով։


«Փիթեր Փեն»՝ Ջեյմս Մեթյու Բարրիի ստեղծագործության հիման վրա

Մարտի 23, ժամը 16:00-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 2+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս այս հղումով։


«Գազարագույն զատիկի կորած կետիկները» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում

Մարտի 23, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով։


«Գտնված երազ»՝ Դիլաքյան եղբայրների մուլտֆիլմի հիման վրա

Մարտի 28, ժամը 15:00-ին եւ 17:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Մերի Փոփինս»

Մարտի 27, ժամը 18:00-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 6-12
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա )
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս այս հղումով։


ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«Սպիտակաձյունիկը»

Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթի նոր էկրանավորումը՝ երիտասարդ արքայադստեր մասին, որին հետապնդում է չար թագուհին։ Թագուհուց թաքնվելու համար արքայադուստրը ապաստան է գտնում անտառում գտնվող մի խրճիթում, որտեղ ապրում են յոթ թզուկներ։

Տարիք՝ 6+
Գնել տոմս այս հղումով կամ այս հղումով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW