×


«Պապայի copy past-ն ա»․ ծնվել է Կարինա Առուստամյանի և Վալտեր Պողոսյանի որդին

The Band խմբի վոկալիստ Կարինա Առուստամյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է իր ամենամեծ ուրախությամբ։ Մարտի 18-ին ծնվել է նրա և ամուսնու՝ «Ուրարտու» (նախկինում՝ «Բանանց») ֆուտբոլային ակումբի նախկին կիսապաշտպան Վալտեր Պողոսյանի որդին։

Զույգն առաջնեկին անվանակոչել է Դենի։

Ինստագրամի իր էջում Կարինան ծննդաբերության ընթացքից նաև տեսանյութով է կիսվել, որին կից գրել է․ «Բարի գալուստ մեր մեծ սիրուց ծնված մեծագույն սեր, ինչքա՜ն ենք մենք քեզ սպասել»։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ? ??????'? ????style (@karinaarustamyan)



Կարինան հետաքրքիր մի փաստով էլ է կիսվել․ «Փաստ Դենիի մասին․ պապայի copy past-ն ա»։

Կարինա Առուստամյանի և Վալտեր Պողոսյանի հարսանիքը տեղի էր ունեցել նախորդ տարվա ապրիլի 21-ին։ Զույգը պսակադրվել էր Տաթևի վանքում:


Bravo.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացել էր՝ իրենց հարաբերությունների ամբողջ ընթացքն են գաղտնի պահել, քանի որ երջանկությունը լռություն է սիրում։ Ծանոթության ժամանակ չեն մտածել ընտանիք կազմելու եւ ամուսնության մասին, բայց դեպքերը այլ կերպ են զարգացե։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW