Դերասան, ռեժիսոր Սարգիս Շողունցը և դերասանուհի Հասմիկ Գեւորգյանը նշանադրվել են։ Նրանք շատ լավ ընկերներ են եղել դեռեւս ուսանողական տարիներին, իսկ ավարտելուց հետո՝ անցած տարվանից սկսել են ընկերություն անել արդեն որպես սիրային զույգ։
Սարգսի և Հասմիկի նշանադրությունը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 23-ին՝ դերասանուհու ծննդյան օրը։
Նշենք, որ Հասմիկը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի է, իսկ Սարգիսը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի։ Բացի թատերական գործունեությունը, հեռուստադիտողները կհիշեն վերջինիս նաեւ հեռուստատեսային նախագծերից։
BRAVO.am-ը շնորհավորում է դերասաններին եւ երջանկություն մաղթում։
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից


×
10,327





