«Անորա» ֆիլմի անձնակազմի հետ «Օսկար» ստացած Վաչե Թովմասյանը Լոս Անջելեսում հանդիպել է հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:
Հանդիպումից հետո նա հրապարակում է արել Ինստագրամում ու հետեւյալը գրել. «Ամենահամեղ հայկական սուրճը Լոս Անջելեսում` աշխարհի ամենահիասքանչ հայ արտիստի հետ: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, հարգելի Սերժ»:
Այս շրջանում Թովմասյանի հրապարակումների մեծ մասը կապված են օսկարյան հաջողության. նրան ու ֆիլմի մյուս մասնակիցներին հրավիրում են ամենատարբեր միջոցառումների։ Վերջերս դերասանը Կարեն Կարագուլյանի ու Անժելա Սարաֆյանի հետ հյուրընկալվել է ամերիկյան ֆուտբոլի «BMO» ստադիոնում:
View this post on Instagram


×
1,530





