Ներկայացնում ենք մարտի 29-ից ապրիլի 4-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Գարնանային գույներ»
«Papaya» ընկերությունը հրավիրում է վարպետության քաղցր դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են բենտո տորթեր:
Մարտի 29, ժամը 12:30-ին
Տարիք՝ 6-12
Հասցե՝ Պուշկին 49
Արժեքը՝ 5000 դր. (կա կանխավճար)
Մանրամասները՝ այս հղումով։
«Երեւանի կատուները»
«HobbyMatch» ակումբը հրավիրում է վարպետության հետաքրքիր դասի՝ ստեղծելու ոճային պայուսակներ (շոպերներ)՝ կատուների դիզայնով:
Մարտի 30, ժամը 18:00-20:30
Տարիք՝ 7+
Արժեքը ՝ 9000 դր.
Հասցե՝ Փավստոս Բուզանդի 22 (Nari Craft Studio)
Նախապես գրանցվել՝ այս հղումով։
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Աստրիդ Լինդգրենի «Միո, իմ Միո» գրքի քննարկում՝ Վահագն Գասպարյանի հետ:
Մարտի 29, ժամը 17:00-ին
«Տարբեր» ակումբ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Մասնակցելու համար զանգահարել՝ 011223366 կամ գրանցվել այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Խոխա արշավ դեպի Արփա պահպանվող լանդշաֆտ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 3-ից 6 տարեկան երեխաներին հրավիրում է Վայոց ձոր՝ բացահայտելու Արփա պահպանվող լանդշաֆտը։ Տեղանքն ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ: Արշավի ընթացքում հնարավոր է հանդիպել կչկչացող ու սիրուն կեցվածքով կաքավներին եւ բեզոարյան այծիկներին։
Մարտի 29, ժամը 10:00-17:30
Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Վերելք Ոջլոտ լեռ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է այցելել յուրահատուկ, միեւնույն ժամանակ նաեւ տհաճություն առաջացնող անվանումով մի գագաթ, որը գտնվում է Լոռու մարզում։ Ոչ ավելի, ոչ պակաս՝ Ոջլոտ լեռը։ Այս լեռը Բազումի լեռների ճուղավորումներից՝ Չքնաղի լեռների գագաթներից է։ Ունի 2159մ բարձրություն։
Մարտի 30, ժամը 07:45
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Գնդլիկ-բոքոնիկը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Մարտի 30, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով։
«Մաուգլի»՝ Ռեդյարդ Քիփլինգի հեքիաթի հիման վրա
Մարտի 29, ժամը 13:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Գիրք ծաղկանց»
Միջնադարյան հայկական բարձրաքանդակ` մարդու, առյուծի, ցլի եւ արծվի միֆական կերպարներով, որ խորհրդանշում են չորս ավետարանիչներին: Բարձրաքանդակը կենդանանում է, որ պատմի գրքի ու գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների եւ նրանց մեջ տեղ գտած աստվածային մանրանկարների մասին: Փոքրիկ պոետը ծանոթանում է հայոց այբուբենին եւ սկսում է գրել ծաղիկների մասին իր գիրքը:
Մարտի 31, ժամը 19:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1000 եւ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Սասունցի Դավիթ»
Մարտի 31, ժամը 19:30-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Պատվի համար»՝ ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի
Ապրիլի 2, ժամը 19:00-ին
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Վերջին ուսուցիչը»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի վիպակի
Ապրիլի 3, ժամը 15:00-ին
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Թզուկ-Մզուկը»
Ապրիլի 4, ժամը 15:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: