Դերասանուհի, հաղորդավարուհի Ռոզի Ավետիսովան որոշել է թարմացնել իր պորտֆոլիոն ու նոր լուսանկարներով հարստացնել սոցիալական ցանցերի էջերը:
Նա խորհրդավոր սեւով ու գրավիչ կարմիրով շրջել է Երեւանի փողոցներում ու հետաքրքիր կադրեր ստացել:
Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել էր, որ, սովորաբար, հագնում է այն, ինչ իրեն սազում է, ու բնավ էլ չի հետաքրքրվում թրենդներով:
«Իմ զգեստապահարանում երբեք չի լինի բնական մորթուց մուշտակ» ,- ասել էր կենդանիների սիրահար եւ պաշտպան Ավետիսովան:
Զրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:


×
1,523





