Երգչուհի, երգահան Զեմֆիրա Ռամազանովան ելույթ կունենա «Հրազդան» մարզադաշտում։ Արտիստի համերգը նախատեսված է հուլիսի 4-ին: Այս մասին տեղեկանում ենք Զեմֆիրայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ zemfira.world կայքում:
Դեռ 2012-ին Զեմֆիրան հայտնել էր, որ ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանում:
«Սակայն, ցավոք, այնտեղ համապատասխան ակումբ չկա»,- իր հայ երկրպագուներին ասել էր նա Թբիլիսիում տեղի ունեցած համերգից հետո:
Երգչուհին նոր երգ է թողարկել նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, որն էլ ներկայացնում ենք ստորեւ՝


×
6,164





