Ներկայացնում ենք ապրիլի 19-ից 25-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Օվկիանոսի հերոսներն՝ իմ ձեռքերով»
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը հրավիրում է երեխաներին «Օվկիանոսի հերոսներն՝ իմ ձեռքերով» ստեղծագործական դասընթացի, որն անցկացնում է տարիների փորձ ունեցող ԳԱԿ հմուտ մասնագետը: Երեխաները կզարգացնեն եւ կկատարելագործեն վերլուծական եւ ստեղծագործական հմտությունները։
Ապրիլի 22-ին, ժամը 15:00-17:00
Տարիք՝ 8-14
Հասցե՝ Աբովյան 13
Նախապես գրանցվել՝ այս հղումով, մանրամասները՝ այս հղումով կամ զանգահարել 060833383, 099527114 հեռախոսահամարներով։
Զատկային վիտրաժներ
«ArtLav» արվեստանոցը կոնտուրային վիտրաժների վարպետության յուրահատուկ դաս կանցկացնի, որի շրջանակում կստեղծեք թեմատիկ վիտրաժներ։
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-14:00
Տարիք՝ 12+
Արժեքը ՝ 8000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «ArtLav»
«Պատրաստում ենք բենտո տորթեր»
«Maliboo_teenzone» ակումբը Փասթրիշոփի հետ հրավիրում են երեխաներին բենտո տորթեր պատրաստելու վարպետության դասի:
Ապրիլի 22-ին, ժամը 19:30-20:30
Տարիք՝ 5+
Հասցե՝ Բուզանդ 101
Արժեքը՝ 6000 դր.
Մանրամասները՝ այս հղումով:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
«Ջիմ Կոճակը եւ մեքենավար Լուկասը», «Վայրի 13-ը եւ Ջիմ Կոճակը» գրքերի շնորհանդես եւ ընթերցում
Գերմանացի մանկագիր Միխայել Էնդեն մանկապատանեկան բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Այս վեպերը նախատեսված են թե՛ պատանի ընթերցողի, թե՛ մեծահասակի համար: Հանդիպման բանախոսները կբացահայտեն Էնդեին, նրա ստեղծագործական աշխարհն ու առանձնահատկությունները, կխոսեն թարգմանական գործընթացից:
Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 13
ԱՐՇԱՎՆԵՐ
Արշավ դեպի Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին հրավիրում է արշավելու Բյուրական - Օրգով - Տեղեր երթուղով եւ տեղափոխվելու Հերունու ժամանակաշրջան։
Ապրիլի 20-ին, ժամը 09:00 16։30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8000 դր. (9500 դր. մեծերի դեպքում)
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Վերելք Գեղասար լեռ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է օրն անցկացնել Լոռու մարզի գողտրիկ անկյուններից մեկում՝ Գեղասար լեռան գագաթին։
Ապրիլի 19-ին, ժամը 07:45-ին
Տարիք՝ 6-14
Արժեքը ՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Բուրատինո»
Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին եւ 14:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
«Պոչատ աղվեսը»
Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին եւ 14:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«44 աստիճանի վրա»
Ապրիլի 23-ին, ժամը 19:30-ին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Երեք խոզուկները» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում
Ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին
Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-8
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
«Մորգանի խնամին»՝ ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի
Ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին
Հ. Պարոնյանի անվան պետական թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Արտավազդ II. Հռոմի եւ Պարթեւաստանի միջեւ»
Հայոց թագավոր Արտավազդ II-ի գահակալության շրջանը համընկել է հռոմեա-պարթեւական կատաղի պատերազմների ժամանակաշրջանին, որոնց Մեծ Հայքը միշտ անմիջական մասնակցություն է ունեցել։ Հույն եւ հռոմեացի պատմաբանները Հայաստանը անվանել են աշխարհի երրորդ տերություն, իսկ արքային՝ Արտավազդ II-ին՝ իր դարաշրջանի ամենաազդեցիկ եւ հեղինակավոր կառավարիչներից մեկը։
Պրեմիերան՝ ապրիլի 25-ին
Տարիք՝ 12+
Գնել տոմսեր՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: