Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ժյուրիի կազմի դասընթաց-վերապատրաստում՝ բյութի ոլորտի «Ոսկե գավաթ» առաջնությանն ընդառաջ։ Այսպիսով փորձ է արվել ներգրավել պրոֆեսիոնալ մասնագետների՝ ունենալու միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան որակ մեծ ու ինքնատիպ այս նախաձեռնությունում։
«Ոսկե գավաթն» առաջին անգամ անցկացվել է նախորդ տարվա սեպտեմբերին՝ հարյուրից ավելի մասնագետների, արտերկրից հրավիրված հյուրերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կոսմետիկ պարագաների եւ նյութերի ցուցահանդես-վաճառքով։ Այս տարի նախագծի հեղինակները որոշել են միջոցառումից առաջ վերապատրաստել ժյուրիի կազմում հանդես եկող բոլոր մասնագետներին՝ ոճաբաններ, վարսահարդարներ, բարբերներ, դիմահարդարներ, մատնահարդարներ, հոնքերի եւ թարթիչների ձեւավորողներ։
«Մեկօրյա դասընթաց է եղել՝ շատ հագեցած օրակարգով։ Անչափ ուրախ ենք, որ ոլորտի զարգացման գործում մեր մեծ ներդրումն ենք ունենում եւ խթանում ենք, որ մեր մասնագետները լավագույն արդյունքներ գրանցեն թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ներկայանալիս։ Դասընթացին կարող էին մասնակցել «Ոսկե գավաթ»-ի ժյուրիի կազմի անդամները, ինչպես նաեւ նախորդ տարվա հաղթողները։ Այժմ շատ ավելի վստահ ու ոգեւորված պատրաստվում ենք այս տարի կայանալիք մեր մյուս առաջնությանը»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նախագծի համահեղինակը։
«Ոսկե գավաթ»-ի վերապատրաստումն անցած մասնագետներն են Լիլիթ Չոբանյանը, Քրիստինե Պետրոսյանը, Լուսինե Մնացականյանը, Լիլիթ Կոստանդյանը, Ասատուր Սերոբյանը, Հրայր Ավետիսյանը, Գայանե Մուրադխանյանը, Լուսինե Չախոյանը, Լուսինե Հարությունյանը, Տաթեւիկ Աղաջանյանը, Սերինե Ավետիսյանը, Նազելի Արշակյանը, Արեւիկ Խաչատրյանը, Գայանե Հայրապետյանը, Գեղեցիկ Հարությունյանը, Գեւորգ Ջելյանը, Գայանե Նուշիկյանը, Անահիտ Գաբախչյանը, Ռոզա Քոչյանը, Թամարա Խաչատրյանը, Հասմիկ Մելքոնյանը։
Դասընթացի բանախոսների թվում են նորաձեւության մարքեթինգի փորձագետ Աննա Սալոմեն, սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ Թամարա Մանուկյանը, դիզայներներ Մանուկ Ալեքսանյանը, Սյուե Գրիգորյանը, սննդաբան Անի Խաչատրյանը, դիմահարդար Հրանուշ Եղոյանը, որն առաջնության միջազգային ֆեշն դիմահարդարման ուղղության տնօրենն է, եւ գեղարվեստական եղունգների ուղղության տնօրեն Սյուզաննա Հակոբյանը:
Այս փուլում արդեն իրականացվում են առաջնության նախապատրաստական մյուս աշխատանքները, իսկ անցկացման օրվա, տեղի մասին մյուս մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։ Հեղինակները վստահ են, որ տարեցտարի առաջնությունն է՛լ ավելի է ընդլայնելու իր մասշտաբներն ու ներկայանա նոր անակնկալներով, հետաքրքիր ու կարեւոր այլ նախաձեռնություններով։
BRAVO.am-ի լրագրող Աստղիկ Իսկանդարյանը զրուցել է Հայաստանի գեղեցկության վարպետների միության հիմնադիր նախագահ, СMС CAT Armenia-ի նախագահ, Աշխարհի առաջնությանը հեղինակային անվանակարգի հեղինակ Անի Ավդալյանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: