×


«10 տարի անց չէի ուզում ափսոսալ». Լյուսի Հայրապետյանը մեկ ամիս է՝ տեղափոխվել է Դուբայ

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը կիսվել է շատերի համար անակնկալ, բայց մտերիմների համար արդեն վաղուց հայտնի որոշմամբ՝ արդեն մեկ ամիս է՝ տեղափոխվել եւ բնակվում է Դուբայում։

«Ասել, թե ինչո՞ւ, չեմ կարող, որովհետեւ մեծ հաշվով՝ չգիտեմ։ Որոշել էի վաղուց, բայց տեղափոխվել եմ կտրուկ, մեկ օրում ու մեկ որոշմամբ՝ հստակ ամսաթիվ ընտրելով ու վերսկսելով կյանքն իմ այդքան նորմալ դարձած հարմարավետության գոտուց դուրս։ Պարզապես արդեն չէի ուզում լինել այնտեղ, որտեղ կամ, չէի տեսնում առաջընթաց, մոտիվացիա, նորը չէի սովորում, չէի զգում իմ ուզած տարբերությունը, 10 տարի անց չէի ուզում ափսոսալ, որովհետեւ արդեն ափսոսում էի նախորդ 10 տարվա համար»,- Ինստագրամում գրել է նա։

Հայրապետյանն ուրախ է, որ շատ հեռու վայր չի մեկնել եւ կկարողանա արագ հասնել իր սիրելի Երեւան. «Կգամ աշխատելու, իմոնց տեսնելու, ձագիս գրկելու, Սարյանով քայլելու... Ու էս գրածներումս այնքան տողատակեր կան, որ գիտեն հաշված հատուկենտները։ Ինչեւէ, այսուհետ ունեք եւս մեկ հայ Դուբայում, ով շարունակում է իր գործունեությունը որպես հաղորդավար եւ ինստաակտիվիստ:  Ունեմ նաեւ մեկ նոր աշխատանք, որի մասին շուտով նույնպես կպատմեմ»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW