Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում «Սիրո ճանապարհներ» խորագրով երեկո տեղի կունենա: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում իրականացվող համերգը նախատեսված է ապրիլի 26-ին:
Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ մեներգեր եւ զուգերգեր: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/:
Հանդիսատեսին կներկայանան նաեւ երիտասարդ, շնորհալի երգչուհիներ Աննա Գաբրիելյանը /սոպրանո/ եւ Լիանա Սիմոնյանը /սոպրանո/:


×
1,487





