Ներկայացնում ենք ապրիլի 26-ից մայիսի 2-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Զատկի երգեր»
«Մեր երգերը եւ մենք» նախաձեռնությունը եւ «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթը նախաձեռնել են հայկական ազգային երգերի հերթական բաց դասը, որը նվիրված է լինելու Զատկի տոնին։ Երեխաներին կպատմեն Զատկի օրվա խորհրդի, տոնական ծիսակատարությունների մասին, կփորձեն կյանքի կոչել անչափ գեղեցիկ ծիսական մի քանի դրվագ, կերգեն Զատկի երգեր։
Ապրիլի 27-ին, ժամը 13:30
Մուտքն ազատ է
Հասցե՝ Անգլիական այգի (Իտալիայի փող. և Մովսես Խորենացու փող. խաչմերուկ)
Մանրամասները՝ այս հղումով։
Խաղալիքներ ֆետրից
«ArtLav» արվեստանոցը հրավիրում է վարպետության դասի, որի շրջանակում երեխաները կսովորեն կարել յուրահատուկ խաղալիքներ ֆետրից։
Ապրիլի 26-ին, ժամը 14:00-18:00
Տարիք՝ 6+
Արժեքը ՝ 5000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «ArtLav»
«Ապագա հրուշակագործներ»
«Papaya» հրուշակեղենի խանութ-սրահը նախաձեռնել է վարպետության դաս, որի շրջանակում երեխաները կծանոթանան հրուշակագործության հիմունքներին:
Ապրիլի 26, ժամը 13:00, 16:00
Ապրիլի 27, ժամը 13:00, 16:00
Տարիք՝ 6-12
Հասցե՝ Պուշկին 49
Նախապես գրանցվել՝ այս հղումով։
ՊԱՐ
Պարի միջազգային օրն Ազատության հրապարակում
Ապրիլի 29-ին Ազգային երգ ու պարի ակադեմիան՝ «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ, նորովի եւ աննախադեպ մասշտաբներով նշելու է Պարի միջազգային օրը:
Ապրիլի 29-ին, ժամը 19:00
Հասցե՝ Ազատության հրապարակ
Մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ Տիգրան Մադոյան
«Հայաստան. պատմությունը պարերում»
«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում հանդիսատեսը կանցնի հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչեւ մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչեւ հարսանեկան շքեղ տոնախմբություններ:
Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին
Կինոյի տուն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Վարդանանց փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-11000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Արշավ դեպի Խոսրովի արգելոց
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 3-6 տարեկան երեխաներին եւ ծնողներին հրավիրում է Խոսրովի արգելոց՝ քայլելու Հավուց թառի ուղղությամբ։ Արգելոցում աճում է մոտ 1849 բուսատեսակ, որը կազմում է Հայաստանի բուսական աշխարհի 50%-ը։
Ապրիլի 26-ին, ժամը 09:30 16։30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 6500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Մկների ժողովը»՝ ըստ Ա. Խնկոյանի առակի
Ապրիլի 26-ին, ժամը 13:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Մերի Փոփինս»
Ապրիլի 26-ին, ժամը 17:00-ին
Թատրոն տանիքում
Տարիք՝ 3+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
«Խատուտիկի գինի»՝ ըստ Ռեյ Բրեդբերիի ստեղծագործության
Ապրիլի 26-ին, ժամը 19:30-ին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
Լուսանկարը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Ինչպե՞ս նկարել թռչուն»՝ ըստ Ժակ Պրեւերի բանաստեղծությունների
Ապրիլի 28-ին, ժամը 19:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Լեդին եւ թափառականը» մուլտֆիլմ (անգլերեն՝ ռուսերեն ենթադրերով)
Մի ձմեռային երեկո Ջիմն իր սիրելի կնոջը՝ Դարլինգին, նվիրում է հրաշալի փոքրիկ կոկեր սպանիել՝ Լեդի անունով: Սակայն ընտանիքում շուտով երեխա է հայտնվում, եւ տերերը լիովին մոռանում են Լեդիի մասին։ Այն պահին, երբ նրան դնչկալ են կապում, վիրավորված շունը որոշում է փախչել տանից։
Ապրիլի 30-ին
Տարիք՝ 6+
Գնել տոմսեր՝ այս հղումով։
«Արարատ կղզի»
Հայաստան, 1991թ., Խորհրդային դարաշրջանի մայրամուտի ֆոնին մի ընտանիք երազում է ապագայի մասին, հրաժեշտ է տալիս անցյալին եւ կանգնում է ընտրության առաջ՝ մնա՞լ, թե՞ հեռանալ։ Լիրիկական դրամա՝ սիրո, բաժանման եւ տան հանդեպ հավերժ ծարավի մասին։
Տարիք՝ 12+
Գնել տոմսեր՝ այս հղումով կամ այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: