×


Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի եւ մշակույթի կոմիսար

Մինչեւ 2028 թվականի ապրիլի 22-ը երգիչ Մարատ Հայրապետյանը, կլինի Գլենդելի արվեստի եւ մշակույթի կոմիսարը, հայտնում են Հայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնից (AAIC):

«Ընտրությունը տեղի է ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Գարփեթյանի ու Արդի Քասախյանի առաջարկությամբ: Այս նշանակումը հատուկ խորհուրդ ունի հայաշատ Գլենդելի համար։ Այստեղ, որտեղ մշակույթը երբեմն բախվում է ձուլման անտեսանելի ալիքներին, Մարատ Հայրապետյանի ներկայությունը դիտարկվում է ոչ միայն որպես պաշտոնական նշանակում, այլ որպես գաղափարական պարսպի ամրացում՝ ազգային արժեքների շուրջ:  


Նա մշտապես հանդես է եկել որպես ազգային արմատների պահապան՝ իր ստեղծագործություններով ընդգծելով լեզվի, պատմության, ավանդույթի կարեւորությունը ժամանակակից աշխարհում։ Նրա գործունեությունը բազմաշերտ է՝ Հայաստանի պետական համակարգում որպես ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական, իսկ այժմ՝ նաեւ որպես Կալիֆոռնիայի Բնաբուժների ասոցիացիայի փոխնախագահ եւ «The Guardian of Health» կենտրոնի հիմնադիր»,- նշված է հաղորդագրությունում:

Մարատ Հայրապետյանի հետ մեր նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW