×


Երգչուհի Գաբի Գալոյանն ամուսնացել է

Երգչուհի Գաբի Գալոյանը հայտնել է իր ամուսնության մասին եւ հարսանեկան լուսանկար հրապարակել:

Նա շատ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ զգեստի հեղինակն Արայիկ Գաբաջյանն է: Իսկ Ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է ամուսնական մատանիների ու տորթի կադրերով:

Լուսանկարից երեւում է նաեւ, որ նա ոճային փոփոխություն է իրականացրել ու վարսերի ավելի բաց երանգով է:


Գալոյանի բարեկամներն ու ընկերները նրան ողողել են ջերմ մաղթանքներով ու շնորհավորանքներով:

37-ամյա երգչուհին Վանո Սիրադեղյանի քրոջ դուստրն է ու տարիներ առաջ հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իր վրա ամենաշատ ազդեցություն թողած գրողը մորեղբայրն է: Իսկ մայրը ժողովրդական երգչուհի Սուսաննա Սիրադեղյանն է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW