Միխայիլ եւ Վիկտորյա Գալուստյանները 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Լուրը հայտնել է հումորիստը՝ նշելով, որ իրենց ճանապարհները բաժանվել են դեռ մեկ տարի առաջ:
«Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները: Որոշեցինք տարբեր ճանապարհներով առաջ շարժվել: Բաժանվել ենք առանց իրարից նեղանալու եւ դժգոհությունների: Մեր միջեւ եղած ամեն ինչի համար միայն երախտագիտություն ենք զգում: Միմյանց շնորհակալություն ենք հայտնել համատեղ տարիների համար եւ շարունակում ենք լավ հարաբերություններ պահպանել»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասանը։
Գալուստյանն ամուսնալուծությունը կյանքի նոր փուլի սկիզբ է համարում. «Շարունակում ենք կյանքը՝ միմյանց հանդեպ հարգանքն ու լավ հուշեր պահպանելով։ Հրաժեշտը միշտ չէ, որ ցավի մասին է, այլ նաեւ՝ նոր հնարավորությունների եւ անձնական աճի։ Կյանքը լի է փոփոխություններով, եւ դրանցից յուրաքանչյուրը նոր հնարավորություն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, աջակցում ու հարգում են մեր որոշումը»:
Միխայիլն ու Վիկտորյան ամուսնացել են 2007 թվականին եւ երկու դուստր ունեն: Էստելլան ծնվել է 2010 թվականին, իսկ Էլինան՝ 2012-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: