×


Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել ոտնձգությունների համար

Փարիզի դատարանն այսօր Ժերար Դեպարդյեին 18 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել: Ֆրանսիացի դերասանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, հայտնում է Reuters-ը:

Դեպարդյեն բազմիցս հերքել է մեղքը, սակայն դատավորը համարել է, որ տեղի ունեցածի առնչությամբ նրա բացատրությունները համոզիչ չեն:

76-ամյա դերասանին այս գործով Փարիզում ձերբակալել էին մեկ տարի առաջ: Մեղադրանքներ են ներկայացրել բեմադրող նկարիչն ու ռեժիսորի օգնականը:

Ընդհանուր առմամբ, Դեպարդյեին սեռական բռնության համար մեղադրել է մեկ տասնյակից ավելի կին, եւ հետաքննությունները շարունակվում են:

Կարդալ ավելին

Quality Sign BW