Պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանի եւ MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգորյանի աղջիկը մեկ տարեկան է: Բիայնայի առաջին տարեդարձը ծնողները տոնել են Դուբայում:
Մարիան խոստովանել, որ ամեն անգամ դստերը նայելիս սիրտը թրթռում է. «Ինչ երջանիկ եմ, որ հենց ես եմ քո մաման ու քո շնորհիվ հասկացա, թե ինչ է անձնուրաց սերը: Հենց քեզ հետ նորովի ծնվեցի որպես մամա, իմ լուսավոր, խելացի ու հումորով: Դու առողջ եւ ուրախ եղիր, երազիր, իսկ ես ու քո հայրիկն ամեն ինչ կանենք, որ թեւերդ լայն բացես ու հասնես՝ ինչին կուզես: Իմ հավերժ սեր, օրհնում եմ կյանքդ որպես քո մայրիկ: Այս նկարն արտացոլում է քո գժական բնավորությունը, իմ Բին-Բին: Թող քո աչքերն աշխարհի ամենասիրունը տեսնեն, քո կյանքում լինի բարին, հաճելին ու կատարյալը»:
Գագիկ Գրիգորյանն էլ անմասն չի մնացել մաղթանքներից. «Երբ տեսնում եմ քեզ, հասկանում եմ, թե որքան է Աստված ինձ սիրում: Թող նա պահպանի եւ օրհնի քեզ, իմ թագուհի»:


×
1,998





