Ներկայացնում ենք մայիսի 17-23-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Թանգարանների միջազգային օրը եւ Թանգարանների գիշերն այս տարի տեղի կունենան մայիսի 17-18-ը: Այդ օրերին մայրաքաղաքի եւ մարզերի թանգարաններ մուտքն ազատ է եւ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:
Մայիսի 17-ին, օրինակ, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Մատենադարանում ժամը 18:00-19:00-ը տեղի կունենա «Ծաղկելու արվեստ» մանրանկաչրական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն: Ժամը 20:00-ին էլ կմեկնարկի «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտների օտարալեզու երգերի կատարումներով համերգային ծրագիրը՝ նվիրված Մատենադարանի այլալեզու ձեռագրերին:
Հասցե՝ Մեսրոպ Մաշտոց պողոտա 53
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Կավագործության դասընթաց փոքրիկների համար
«ArtLav» արվեստանոցը հրավիրում է երեխաներին կավից ստեղծել գեղեցիկ կերպարներ, զարգացնել հմտությունները, ուշադրությունն ու երեւակայությունը։
Մայիսի 18, ժամը 13:00-14:30
Տարիք՝ 3-12
Արժեքը՝ 7000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Ծաթերից դեպի Քոբայրի վանք
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբն առաջարկում է անցնել Լոռու մարզի՝ դարեր առաջ տեղացիների եւ վանականների կողմից օգտագործված հնագույն արահետով, որը մասնակիցներին Ծաթեր գյուղից կտանի դեպի Քոբայրի վանք: Այս արահետը՝ Դեբեդ եւ Մարց գետերի կիրճերի շշմեցուցիչ տեսարաններով, հանդիսանում է Դեբեդի կիրճի ավելի մեծ արահետների ցանցի մի մասը: Ծաթերից դեպի Քոբայրի վանք տանող արահետն անցնում է հսկա ժայռերի ուղեկցությամբ եւ անտառային արահետով։
Մայիսի 18, ժամը 07:45
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 9500 դրամ
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455 93 44 44 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Վերելք Գութանասար եւ հանգած հրաբուխ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է այցելել Կոտայքի մարզ՝ բարձրանալու հրաբխային ծագման Գութանասարը (2299մ)։ Ողջ վերելքի ժամանակ երեխաները կվայելեն կանաչ դաշտերի, Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթաների, Արարատ եւ Արագած լեռների բացվող հրաշալի տեսարանները։ Վերելքից հետո մասնակիցները կիջնեն հանգած հրաբխի մոտ (բոլորին հայտնի սեւ պատը) եւ կտեսնեն, թե ինչպես է լավան փոշու վերածվել։
Մայիսի 18, ժամը 09:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7000 դրամ
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Դավիթը եւ կախարդական մատյանը»
Մայիսի 17, ժամը 14:00 եւ 16:00
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ալադին»
Մայիսի 17, ժամը 12:00
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«... եւ նորից գարուն»
Մայիսի 20, ժամը 19:30
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 9+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Գուլիվերի արկածները»
Մայիսի 18, ժամը 12:00
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Երազանքի պահապանները» երաժշտական, պարային, թատերական շոու-ներկայացում
Մայիսի 21, ժամը 19:30
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Խաչատրյան․ «Զանգով սիմֆոնիա»
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մոնումենտալ 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան» եւ պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերները»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Մայիսի 21, ժամը 19:30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մաշտոցի պող., 46 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ 1
«Արեւից այն կողմ» մուլտֆիլմ
Այս ֆանտաստիկ պատմության կենտրոնում փոքրիկ աղջնակ Աստղիկն է, ով ցանկանում է ուսումնասիրել Տիեզերքը: Մինչ նա իր սենյակում պայքարում է քնի հետ եւ աստղագիտության մասին գիրք է կարդում, նրան անսպասելիորեն այցելում է հենց Լուսինը: Նրանք միասին ճանապարհորդում են տիեզերքով եւ սովորում էկզոմոլորակների եւ նրանց որոնման մասին:
Պլանետարիում 1
Տարիք՝ 3+
Հասցե՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2
Տոմսերի արժեքը՝ 1500-2500 դրամ
Մանրամասները՝ այս հղումով:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Արքաների արքան»
Հոր պատմությունները լսելով՝ տղան վերապրում է Հիսուսի կյանքի ողջ ուղին եւ այդ ճանապարհին բացահայտում է հավատքի փոխակերպող ուժը։
Տարիք՝ 6+
Գնել տոմսեր՝ այս հղումով կամ այս հղումով:
«Լիլո եւ Սթիչ»
Միայնակ հավայացի աղջիկը՝ Լիլոն, ընկերանում է փախուստի դիմած այլմոլորակայինի՝ Սթիչի հետ՝ փորձելով վերամիավորել իր բաժանված ընտանիքը։
Մայիսի 22-ից
Տարիք՝ 6+
Գնել տոմսեր՝ այս հղումով կամ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: