×


ftNFT ֆիջիթալ սփեյսում բացվել է «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսը

ftNFT ֆիջիթալ սփեյսում մայիսի 10-ին բացվել է «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

«Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության եւ նկարիչների միջեւ, նկարիչներին հանել փակ՝ իրենց արվեստանոցային տարածքից: Բացի այդ, սա շատ շքեղ, գունավոր եւ վառ տոն է մեր քաղաքի համար», - նշել է արվեստագետ Էմմա Դիլանյանը:


Հավկիթ-օդապարիկներն ունեն հատուկ խորհրդանիշ՝ իրենց հետ վեր տանելու երեխաների երազանքներն ու իրագործելու դրանք։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը նշել է, որ սա բացառիկ հնարավորություն է երեխաների համար․ «Կրկին շնորհակալ եմ, որ որոշվեց գործընկեր ընտրել «Հույսի կամուրջ»-ին՝ հաշվի առնելով կազմակերպության ինչպես հեղինակությունը, այնպես էլ իսկապես նվիրվածությունն իր շահառուներին՝ ապահովելու նրանց համար որակյալ կրթություն, աշխատանք եւ արժանապատիվ կյանք»:

Ցուցադրված հավկիթներն ինքնատիպ արվեստի գործեր են, որոնց միջոցով արտիստները փոխանցել են իրենց մտորումները կյանքի, խաղաղության, ազգային ավանդույթների եւ այլ բազմաթիվ թեմաների մասին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW