Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը հետաքրքիր խոստովանություններ է արել իր մասին: Սոցցանցերում տարածված «Չեմ վախենում խոստովանել, որ...» ձեւաչափը նրան էլ է հետաքրքրել եւ որոշել է ինքն էլ անկեղծանալ:
Նա ընդգծել է, որ 36 տարեկան է, բայց իրեն զգում է 29-ամյա, չի սիրում պատրաստել:
«Ահավոր ուշացող եմ եւ ունեմ ժամանակն ընկալելու խնդիր: Մասնագիտությամբ լինելով հոգեբան՝ ինքս եմ գնում հոգեբանի մոտ։ Դեռ ունեմ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ»,- գրել է դերասանուհին:
Պողոսյանն անկեղծացել է, որ 15 տարվա դերասանական փորձից հետո դեռ սարսափում է բեմ բարձրանալ: Կյանքում շատ անփույթ է եւ ամեն ինչ գցում, կոտրում ու թափում է:
«Չեմ հասկանում կենդանիներին մարդկանցից ավելի շատ սիրող մարդկանց։ Ունեմ դաջվածք, որը շատ եմ սիրում: Ինձ վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը։
Մտերիմ մարդկանց արած քննադատությունը շատ ծանր եմ տանում։ Չեմ կարողանում ալկոհոլ օգտագործել, նույնիսկ քիչ քանակից կորցնում եմ ինքնատիրապետումս»,- պամտել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: