Հայ-ռուսական համալսարանում սեպտեմբերին կմեկնարկի պրոդյուսերական դասընթաց լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար, որը ղեկավարելու է Հայաստանի կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, հայտնում է «Շարմ Հոլդինգը»:
Այդ առիթով երեկ՝ մայիսի 20-ին, ՀՌՀ-ում տեղի է ունեցել պրոդյուսերի բաց դասը։
«Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսեր» խորագրով դասընթացը կտեւի մեկ տարի՝ մեկնարկելով սեպտեմբերի 20-ին, եւ կարժենա 700 հազար դրամ: Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնագիտական վերապատրաստման դիպլոմ Ռուս-հայկական համալսարանի կողմից:
Լուսանկարները՝ «Շարմ Հոլդինգ»-ի


×
1,620





