Ներկայացնում ենք մայիսի 30-ից հունիսի 6-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Բրոնզի դարի ձուլման արհեստանոց
Մետաղամշակման գյուտը ընդմիշտ փոխել է մարդկության պատմությունը։ «Capybara - Learn and Leap» ակումբը վարպետության դաս կանցկացնի՝ երեխաներին ծանոթացնելով հնագույն ձուլողների առօրյային, պատմելով նրանց ծանր աշխատանքի մասին: Կպատմեն Հայկական բարձրավանդակի բրոնզի դարի վերնախավի կյանքի մասին, ինչպես նաեւ այն զենքերի, որոնցով կռվում էին նրանց առաջնորդներն ու մարտիկները։
Մայիսի 31-ին
Մանրամասները՝ այս հղումով, գրանցվել այս հղումով:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Մանկական գրքի փառատոն-2025
Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Անգլիական այգում տիրելու է գրքային իրարանցում, այցելուներին սպասվում է հեքիաթային ու հետաքրքիր ժամանց` ուրախ խաղերով, գրքային միջոցառումներով ու անակնկալներով: Մանկական գրքի փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետեւյալ հղումով:
Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին, Ժամը 12:00 - 20:00
Մուտքն ազատ է
Հասցե՝ Անգլիական այգի (Իտալիայի փող. եւ Մովսես Խորենացու փող. խաչմերուկ)
Մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Զանգակ» գրատուն
Երեխաների օրը Բյուրականի աստղադիտարանում
Բյուրականի աստղադիտարանում հունիսի 1-ին սպասվում է մի ամբողջ աստղային արկած՝ լի երազանքներով, ստեղծագործությամբ ու գիտության կախարդանքով։
Հունիսի 1-ին, ժամը 12:00-16:00
Մուտքն ազատ է, բայց անհրաժեշտ է գրանցվել նախապես։
Հասցե՝ Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղ
Մանրամասները՝ այս հղումով:
Հունիսի 1-ը՝ Երեւանի կենդանաբանական այգում
Երեւանի կենդանաբանական այգում հունիսի 1-ն նախատեսվում է նոր ազատավանդակների բացում եւ նոր կենդանատեսակների ցուցադրություն: Կլինի երաժշտական անկյուն, կանցկացվեն զվարճալի խաղեր, պղպջակների շոու, սպասվում են նաեւ անակնկալներ:
Հունիսի 1-ին, Ժամը 11:00-18:00
Մինչեւ 15 տարեկան երեխաների մուտքն ազատ է
Հասցե՝ Մյասնիկյան պող., 20 (անվճար ավտոբուսներ՝ Երիտասարդական մետրոյի կանգառից)
Մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Երևանի կենդանաբանական այգի
Ստվերախաղք՝ Ազգայինում
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում փոքրիկները հնարավորություն կունենան ծանոթանալ ստվերախաղի թատերատեսակին՝ մոռացված, բայց կրկին վերածնվող հին արվեստի մի ճյուղի։ Ներկայացման ավարտից հետո մասնակիցները կարող են այցելել նաեւ ՀԱԳ Գրատպության թանգարան։
Հունիսի 1-ին, ժամը 11:00-ին
Մուտքն ազատ է
Հասցե՝ Տերյան 72
Մանրամասները՝ այս հղումով:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ»
Երեւանի եւ մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ:
Հունիսի 1-ին, ժամը 20:00-ին
Հասցե՝ Ազատության հրապարակ
Մուտքն ազատ է
Մանրամասները՝ այս հղումով:
Ջազ՝ երեխաների համար
Նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազ երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի եւ հետաքրքիր ձեւաչափով: Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։
Հունիսի 1-ին, ժամը 18:00-ին
Հայաստանի ճարտարապետների միություն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«MultFilm»
Տոնական համերգ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Հունիսի 1-ին, ժամը 19:00-ին
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 46 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա Նարինե Ավագյանի «Նուռը» եւ «Гранат» մանկական գրքերի շնորհանդեսը: Ներկա գտնվող մանուկները գիրքը նվեր կստանան՝ հենց հեղինակի մակագրությամբ:
Հունիսի 1-ին, ժամը 13:30-ին
Երեւանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Զարոբյան փողոց, 20 շենք
Մուտքն ազատ է:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Սպիտակաձյունիկը»
Հունիսի 6-ին, ժամը 15:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Երկարագուլպա Պեպպին»
Հունիսի 1-ին, ժամը 13:00-ին
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ՕՊԵՐԱ
«Չիպոլինո»
Մայիսի 30-ին, ժամը 19:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000-12000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«ՄուկՕպերա»
Մայիսի 31-ին, ժամը 13:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ճպուռն ու մրջյունը»
Հունիսի 1-ին, ժամը 13:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: