Ներկայացնում ենք հունիսի 7-ից 13-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Բենտոների պատրաստում
«Papaya» հրուշակեղենի խանութ-սրահը հրավիրում է վարպետության քաղցր դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են բենտո տորթեր:
Հունիսի 07, ժամը 14:00
Տարիք՝ 6-12
Հասցե՝ Պուշկին 49
Նախապես գրանցվել՝ այս հղումով։
«Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամբողջ ամառ կիրականացվեն հետաքրքիր կրթական եւ ժամանցային ծրագրերը՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ ««Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով» կրթական ծրագիրը հիմնված է 2022 թվականին ԳԱԿ-ի հրատարակած «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի վրա:
Մանրամասները՝ այս հղումով, տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով:
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն)
Լուսանկարը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն
ՕՊԵՐԱ եւ ԲԱԼԵՏ
Միջազգային բալետային փառատոն
Երեւանի միջազգային բալետային փառատոնի շրջանակներում Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
Հունիսի 6-ին եւ 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» եւ «Գալա բալետ» ներկայացումներով:
Հունիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» եւ «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» եւ «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Հալաբյան 16
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երեխաների համար պատրաստել է հետաքրքիր եւ յուրօրինակ ծրագիր՝ «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»։ Երեխաներին սպասվում է երգեհոնային երաժշտության հեքիաթային երեկո՝ լի զվարճալի եւ ինտերակտիվ զրույցներով։
Հունիսի 10, ժամը 19:00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Գութանասարի հանգած հրաբուխ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 3-ից 6 տարեկան երեխաներին եւ նրանց ծնողներին առաջարկում է այցելել Կոտայքի մարզ՝ պարզելու, թե ինչ տեսք ունի հանգած հրաբուխը։ Արշավի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպես է լավան փոշի դարձել։ Հանգած հրաբուխի մոտ մի փոքրիկ գիտական փորձ կանեն՝ հրաբուխի ժայթքումը տեսնելու համար:
Հունիսի 7, ժամը 10:00
Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 6500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
Քարավազի եւ Հերհերի ջրվեժներ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է վայելել Վայոց ձորի գեղեցկությունը։ Ակումբի անդամները կուղեւորվեն դեպի Հերհեր գյուղ, որտեղից կքայլեն դեպի Քարավազի եւ Հերհերի ջրվեժներ։
Հունիսի 8, ժամը 06:45
Տարիք՝ 7-14
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Ուրախ Նոտաներ» մյուզիքլ
Հունիսի 7-ին, ժամը 14:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Փիթեր Փեն»
Հունիսի 7-ին, ժամը 16:00-ին
Թատրոն տանիքում
Տարիք՝ 6+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ձախորդ Փանոսի կտակը»
Զվարճալի մանկական ներկայացում՝ երեխաների համար։
Հունիսի 7-ին, ժամը 14:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 7+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Խատուտիկի գինի»
Հունիսի 7-ին, ժամը 19:00-ին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մեր քաղաքի կանոնները»
Մեր քաղաքի հերոսները սովորեցնում են երեխաներին ճանապարհային կանոններին. ինչպե՞ս պետք է անցնել փողոցը, ի՞նչ չի կարելի անել: Այս ամենը կատարվում է անիմացիաների եւ երգերի ուղեկցությամբ:
Հունիսի 8-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Երգի Պետական թատրոն
«Տարօրինակ դպրոց»
Հունիսի 8-ին, ժամը 14:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Միկին եւ նրա ընկերները»
Զվարճալի մանկական ներկայացում՝ երեխաների համար։
Հունիսի 8-ին, ժամը 18:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Ինչպես ընտելացնել վիշապին»
Դեռահաս Իքինգը այդքան էլ մոտ չէ իր հերոսական ցեղի ավանդույթներին, որը տարիներ շարունակ պատերազմ է մղել վիշապների դեմ։ Տղան անսպասելիորեն ընկերանում է Անատամ վիշապի հետ, որը կօգնի նրան եւ մյուս վիկինգներին տեսնել աշխարհը բոլորովին այլ տեսանկյունից։
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով կամ այս հղումով:
«Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (անգլերեն)
Ֆիլմի նախաբանում Սաուրոնը ստեղծում է Համիշխանության մատանին, որով պետք է գրավեր ամբողջ Միջերկիրը: Նա ստեղծում է մատանիներ նաեւ էլֆերի, թզուկների եւ մարդկանց համար։ Սակայն հետագայում Համիշխանության մատանին ընկնում է մարդկանց, այնուհետեւ հոբիթ Սմեագոլի ձեռքը։ Սմեագոլը մատանու պատճառով վերածվում է անճոռնի արարածի եւ նրան կոչում են Գոլլում: Տարիներ անց հոբիթ Բիլբո Բեգինսին պատահաբար հաջողվում է խլել մատանին Գոլլումից։
Հունիսի 13-ին, ժամը 19:00-ին
Տարիք՝ 12+
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: