ftNFT ֆիջիթալ սփեյսում մայիսի 31-ին տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը: AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի եւ ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։
Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի եւ Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով եւ հայեցակետով: Արտիստներից Անահիտ Մարգարյանը խոսել է մտահղացման եւ դրա իրագործման մասին. «Շատ երջանիկ եմ, որ ընդգրկվել եմ AKNEYE-ի այս նոր կոնցեպտում: Այն իրենից ենթադրում է կրեատիվ նոր լուծումներ ու արտիստին տեղ է տալիս ավելի շատ ստեղծագործելու, տարածվելու Ակնի սահմաններից դուրս»:
Անդրադառնալով AKNEYE-ի գործունեությանը՝ նախագծի ղեկավար Հենրիկ Սարգսյանը նշել է. «Akneye-ը չի դադարում ստեղծագործել եւ չի դադարում զարմացնել: Սա մի նոր, հետաքրքիր հավաքածու է, որն առաջին անգամ հայաստանյան հանրությանն ենք ներկայացնում: Հպարտորեն կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում բրենդին միացել է 130 արտիստ 30-ից ավելի երկրից. սա մեծ հաջողություն է, որովհետեւ ի սկզբանե մենք ցանկանում էինք ստեղծել կամուրջներ արտիստների միջեւ, եւ այդ կամուրջներն արդեն ստեղծված են»:
Միջոցառումը համախմբել էր արվեստասեր հասարակությանը, ստեղծագործական համայնքի ներկայացուցիչներին եւ թվային մշակույթով հետաքրքրվածներին։ Ցուցադրության հիմնական ուղերձը հետեւյալն էր՝ արվեստը սահմաններ չունի: Մեկ ամիս շարունակ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ցուցադրված նմուշներին Երեւանի ftNFT ֆիջիթալ սփեյսում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: