Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ կինոյի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը խոստովանել է, թե որքան մեծ դժվարությամբ է լուսանկարվում:
«Ավելի լավ է ժամերով բեմից խոսեմ ու խաղամ, քան մի նորմալ լուսանկար ստանամ. լուսանկարվելն ուրիշ արվեստ է, ինձ համար բարդ։ Սրանք էլ բարդույթից ազատվելու «ջրիկություններն» են»,- Ինստագրամում գրել է նա ու մի քանի կադր հրապարակել:
View this post on Instagram
Դերասանուհու կերպարն անտարբեր չի թողել հետեւորդներին, որոնք էլ հաճոյախոսություններ են գրել մեկնաբանություններում՝ ընդգծելով նրա տարբերվող դիմահարդարումը:


×
1,811





