Ներկայացնում ենք հունիսի 14-ից 20-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Լեգոյի ժամ
«Mind Center» կենտրոնը Լեգոյի սիրահարներին հրավիրում է միասին զվարճանալ, երեւակայել եւ ստեղծագործել։
Հունիսի 14, 15, ժամը 14:00-16:00
Արժեքը` 2000դր/1ժամ
Հասցե՝ Նաիրի Զարյան 22ա
Մանրամասները՝ այս հղումով։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երեխաների համար պատրաստել է հետաքրքիր եւ յուրօրինակ ծրագիր՝ «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»։ Երեխաներին սպասվում է երգեհոնային երաժշտության հեքիաթային երեկո՝ լի զվարճալի եւ ինտերակտիվ զրույցներով։
Հունիսի 17, ժամը 19:00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
Լուսանկարը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
ԱՐՇԱՎՆԵՐ
Շշնջացող ջրվեժ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է քայլել Շշնջացող արահետով, որի վերջում ջրվեժը կշշնջա անտառի հնագույն գաղտնիքը: Արահետը սկսվում է լքված երկաթուղային գծերից՝ «Դիլիջան» ազգային պարկի այցելուների կենտրոնի հարեւանությամբ:
Հունիսի 14, ժամը 08:45
Տարիք՝ 7-14
Տոմսերի արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Եղնասար եւ Կակաչ լիճ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է այցելել Գեղարքունիքի մարզ։ Այս անգամ նպատակը Արեգունի լեռնաշղթայի գագաթներից մեկն է՝ Եղնասարը։ Արշավի ընթացքում վերելքի հետ ճանապարհին երեխաները կտեսնեն նաեւ սարերում թաքնված Կակաչ լիճը։ Արշավի ավարտին մի փոքր դադար կլինի Սեւանի ափին:
Հունիսի 15, ժամը 08:30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Ինչպես ծաղկեց գազարը»
Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին
Երեւանի պատմության թանգարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Արգիշտի 1/1
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Հեքիաթն անիվների վրա
Փոքրիկների համար կընթերցվեն նրանց սիրելի հեքիաթները, որոնք կուղեկցվեն տիկնիկային ինտերակտիվ բեմադրությամբ։
Հունիսի 15-ին, ժամը 12:00-ին, Թումանյանի այգի, Ալմա-Աթայի փողոց (Ավան վարչական շրջան)
Հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Կարմիր բլուրի այգի (Շենգավիթ վարչական շրջան)
Bebook շարժական թատրոն
Տարիք՝ 2+
«Շունն ու Կատուն», «Պոչատ աղվեսը» եւ «Ճամփորդները» հեքիաթները
Հունիսի 15-ին, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Կամակոր ճուտիկը»
Հունիսի 15-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
«Լոռեցի Սաքոն»
Հունիսի 15-ին, ժամը 19:30-ին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 10+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Շատ քաղցած թրթուրը»
Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում՝ երեխաների ակտիվ մասնակցությամբ:
Հունիսի 15-ին, ժամը 12:00-ին
«Արեւիկ գրատուն»
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան 41
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գրանցումը՝ նախապես WhatsApp հավելվածով 043 41 46 46 հեռախոսահամարին գրելով։
«Ալիսի երազում» մյուզիքլ
Հունիսի 18-ին, ժամը 19:00-ին
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Էլիո»
Էլիոն՝ տիեզերքի հանդեպ խանդավառությամբ լի մի տղա, պատահաբար հայտնվում է մի անսպասելի տիեզերական արկածում։ Այժմ նա պետք է ընկերանա այլմոլորակայինների հետ, հաղթահարի միջգալակտիկական ճգնաժամը եւ միաժամանակ բացահայտի, թե ով է ինքն իրականում։
Հունիսի 19-ից
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով կամ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: