«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի եւ Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։
Սիսակոն համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության եւ հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։
Նա ավելի քան 20 մրցանակի դափնեկիր է։ Եղել է Բեռլինի (2003) եւ Կաննի (2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի անդամ։ Ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը, հայտնում է երեւանյան կինոփառատոնի մամուլի ծառայությունը:
2015 թվականին «Տիմբուկտու» ֆիլմի համար արժանացել է միանգամից երեք «Սեզար» մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-ից 20-ը: Կներկայացվեն մրցութային կինոնկարներ տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ եւ այլն) կինոփառատոններից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: