Դերասանուհի, երգահան Մարիամ Շահինյանը հյուրընկալվել է Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանն ու անկեղծորեն խոսել նաեւ հաղորդավար, երգիծաբան Սերգեյ Սարգսյանի հետ հարաբերությությունների մասին։
«Կատարյալ է ամեն ինչ: Երբեմն զարմանում ենք, թե որքան նման ենք մտածում տարբեր հարցերի շուրջ եւ նայում ենք նույն ուղղությամբ։ Սա, երեւի, ամենակարեւորն է»,- նշել է նա։
Մարիամն ու Սերգեյն իրենց առաջին ամուսնություններից երեխաներ ունեն, սակայն դա չի խոչընդոտել ներդաշնակ հարաբերություններ կառուցել ինչպես միմյանց, այնպես էլ իրենց երեխաների հետ:
«Իմ երեխաները շատ առողջ են մտածում այս հարցում. ոչ մի խնդիր չկա։ Իրենց համար ամենակարեւորն այն է, որ իրենց հայրը եւ մայրը երջանիկ լինեն, եւ որ իրենց օրերը խաղաղ ու հաճելի մթնոլորտում անցնեն։ Նույնը կարող եմ ասել Սերգեյի երեխաների մասին։ Վստահ եմ՝ այսպես էլ շարունակվելու է։ Իհարկե, շփվում ենք միմյանց երեխաների հետ. ինքներս ենք մեր հարաբերությունների հիմքն այդպես կառուցել»,- ասել է Շահինյանը։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: