«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող Մալենան արդեն երկար ժամանակ մայրիկի՝ դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ բնակվում է Հոլիվուդում: Այնտեղից նա շարունակում է կիսվել իր համարձակ ֆոտոշարքերով ու կերպարներով։
Մալենայի վերջին հրապարակումներն Ինստագրամում շատ ամառային են ստացվել. մեկում նա սպիտակ զգեստով ծառերի ու առանձնատների ֆոնին է, մյուսում թենիսի կորտում է իր հմտությունները ցույց տալիս։
Փետրվարին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի շրջանակում Մանուչարյանը նշել էր, որ դստեր կարիերայում որոշակի դադար է:
«Մալենան նախ պիտի իր ուսումն այստեղ շարունակի։ Շատ վտանգներ կան նույնիսկ առաջարկվող պայմանագրերում։ Հատկապես վերջերս ակնհայտ դարձավ բոլորին, որ ամերիկյան շոու-բիզնեսի այդ շքեղ ու սիրուն պատկերի տակ կարող են թաքնված լինել սարսափելի մութ անկյուններ։ Եվ ես շատ հետեւողական եմ ու շատ վախենում եմ, որովհետեւ ամեն դեպքում մենք օտար երկրում ենք, եւ ես մենակ եմ, ինչքան էլ որ կողքիս ընկերներ կան։ Դրա համար էլ չենք շտապում։
Որեւէ մեկին չենք ուզում ապացուցել, որ հիմա անպայման պիտի պահենք այն սանդղակը, որը Մալենան սահմանել է։ Ուզում ենք ճիշտ կողմնորոշվել։ Դրա համար գիտակցաբար դադար ենք վերցրել, որպեսզի հասկանանք՝ որ կետից ենք շարունակելու, եւ ուր է մեզ տանելու այդ ճանապարհը»,- ասել է դերասանուհին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: