Ներկայացնում ենք օգոստոսի 8-ից 15-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
«Մի նկարի պատմություն»
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում է 6 տարեկանից բարձր երեխաներին մասնակցել «Մի նկարի պատմություն» կրթական ծրագրին։ Այս շաբաթվա թեման Մինաս Ավետիսյանի «Նատյուրմորտ. Ձմերուկ»-ն է։
Օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին
Տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով:
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն):
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Մուլտիմեդիա ցուցադրություն Վան Գոգի եւ Կլիմտի կտավներով
Հայաստանի նկարիչների միությունում Վինսենթ Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները կենդանանում են լույսի, ձայնի եւ շարժման միջոցով։ Այցելուներին սպասվում է ոչ միայն ծանոթություն կտավների հետ, այլեւ դրանց ստեղծման պատմությունների եւ հեղինակների կենսագրությունների բացահայտում։
Մինչեւ օգոստոսի 19-ը
Հասցե՝ Աբովյան 16, Հայաստանի նկարիչների միություն
Տոմսերի արժեքը՝ 5000 դր.
ԱՐՇԱՎՆԵՐ
Մայրամուտը Ապարանի ջրամբարում
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է գեղեցիկ արշավի Ապարանի ջրամբարում: Մասնակիցները կքայլեն շրջանաձեւ արահետով եւ կվայելեն գեղեցիկ մայրամուտը։ Կբացահայտեն նաեւ Ապարանի ջրամբարի ափին գտնվող Պողոս-Պետրոս եկեղեցին, որը պարբերաբար ջրի տակ է հայտնվում, երբ ջրամբարի մակարդակը բարձրանում է։
Օգոստոսի 10, ժամը 16:00-22։00
Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Գեղարոտի ջրվեժ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-14 տարեկան երեխաներին առաջարկում է ուղեւորվել դեպի Գեղարոտի ջրվեժ՝ լավ զովանալու։ Ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա։
Օգոստոսի 9-ին, ժամը 08:30-19:30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբի
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Երեք խոզուկները» եւ «Ալիսան հրաշքների աշխարհում» ինտերակտիվ ներկայացումները
Օգոստոսի 8, 9-ին, ժամը 18:30-ին, 19:30-ին
«Երազ» այգի
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 1/8
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Մանրամասները՝ այս հղումով:
«Փիթեր Փեն»
Օգոստոսի 9-ին, ժամը 16:30-ին
«Թատրոն տանիքում»
Տարիք՝ 6+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Կարմիր գլխարկ»
Օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի
«Տանիքի Կառլսոնը»
Օգոստոսի 12-ին, ժամը 17:00-ին
«Թատրոն տանիքում»
Տարիք՝ 3+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ՕՊԵՐԱ
«Կարապի լիճը», Պ. Չայկովսկի
«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի հյուրախաղեր
Օգոստոսի 12-15-ը, ժամը 19:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿՐԿԵՍ
«Վարդանյան եղբայրներ»
Օգոստոսի 9-17-ը, ժամը 18:00-ին
Տարիք՝ 2+
Հասցե՝ Ազատության պող., 2, Հաղթանակի զբոսայգի (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)
Տոմսերի արժեքը՝ 2500-9000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈ
«Տանը ոչ մենակ 2»
Մաշան կրկին հանդիպում է իր «հին» ծանոթներին, ովքեր հերթական անգամ դավադրություն են նյութում։ Մաշան իր նոր ընկերուհու՝ Վիկայի հետ որոշում է խանգարել նրանց ու կազմում է խորամանկ թակարդներով լի մի ծրագիր՝ չարագործների պլանները տապալելու համար։
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով կամ այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: