×


«Չինաստանի լեռներն ու գետերը»` Երեւանի պատմության թանգարանում

20-րդ դարի չինական նոր փայտափորագրության ամենանշանավոր ներկայացուցիչներից Շաո Կեպինի ստեղծագործություններն այս օրերին ցուցադրվում են Երեւան քաղաքի պատմության թանգարանում: 

«Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանի հետ համագործակցությամբ եւ բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու չինական մշակույթի խորաթափանցությանը՝ փայտափորագրության ռեալիստական արտահայտչամիջոցներով: 


Շաո Կեպինի ստեղծագործություններում արտացոլված են հին Չինաստանի բնակչության տառապանքները, ինչպես նաեւ նոր Չինաստանի ժողովրդի կերտած նոր կյանքի պատկերը։ 


«Ներկայացվող գործերը ստեղծվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո՝ մարմնավորելով վերածնվող հասարակության ոգին, շինարարության եւ բարեփոխումների ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում:

Չինացի անվանի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսը բաց կլինի Երեւանի պատմության թանգարանում մինչեւ սեպտեմբերի 24-ը:

Լուսանկարները՝ Երեւանի պատմության թանգարանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW