×


Սարգիս Շողունցը եւ Հասմիկ Գեւորգյանն ամուսնացել են

Երեկ՝ օգոստոսի 7-ին, դերասան, ռեժիսոր Սարգիս Շողունցի եւ դերասանուհի Հասմիկ Գեւորգյանի հարսանիքն էր: Զույգը պսակադրվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: 

Ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նրանք իրենց միությունը նշել են հարազատների, ընկերների եւ գործընկերների շրջապատում՝ ռեստորանային համալիրներից մեկում։ 


Զույգի հարսանիքին ներկա են եղել դերասաններ Ավետ Զոհրաբյանը, Նազիկ Բաղդասարյանը, Արեւ Հակոբյանը, Լեւոն Մկրտչյանն ու կինը՝ Էվելինա Ստեփանյանը, եւ ուրիշներ: 

Սարգիսն ու Հասմիկը շատ լավ ընկերներ են եղել դեռեւս ուսանողական տարիներին, իսկ ավարտելուց հետո՝ անցած տարվանից սկսել են ընկերություն անել արդեն որպես սիրային զույգ։

Լուսանկարները՝ Սիլվի Խաչատրյանի եւ դերասանուհիների ինստագրամյան էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW