×


«Կարեւորը նույն ուղղությամբ նայելն է». Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը՝ Արեւածագի ձորում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը կիսվել է Հայաստանում ընտանիքի հետ ամառային շրջագայության գեղեցիկ պահերով: 

Նա ամուսնու՝ նույն թատրոնի դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ լուսանկարվել է Լոռու մարզի Արեւածագի ձորում ու իրեն հատուկ հումորով հրապարակում արել:


«Այն, որ շատ կուզեինք ինստագրամյան «իմ սեր» (#mylove) կամ էդ կարգի նկար դնեինք, բայց սա է: Հպարտ ենք նրանով, ինչ ունենք: Ու կարեւորը՝ վերջին պատահական նկարում նույն ուղղությամբ նայելն է»,- գրել է նա:


Մինչ այդ էլ դերասանուհին ինքն իրեն հիշեցրել է. «Դու այստեղ ես՝ երջանիկ լինելու համար: Մի շեղվիր»:

Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW