Հանգստյան օրերը առատ են եղել հարսանիքներով: Երեկ՝ օգոստոսի 10-ին, ամուսնացել են պարուհի Սոֆի Դեւոյան կրտսերը եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանը:
Սոֆին եւ Կիմը տոնական օրն իրենց շուրջն էին համախմբել հարազատներին, ֆուտբոլային աշխարհի եւ շոուբիզնեսի ընկերներին ու գործընկերներին:
Հարսն իր յուրահատուկ զգեստով արժանացել է դրական բազմաթիվ արձագանքների: Գեղեցիկ ու հուզիչ է եղել հոր եւ դստեր պարը՝ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի կատարման ներքո:
View this post on Instagram
Հարսանիքի ամենադիտարժան պահերից մեկն էլ հարսի տատիկի՝ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի պարն է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, որը 2021-2025 թվականներին մարզել է «Փյունիկը»:
View this post on Instagram
Մի քանի փաստ փեսայի մասին
Կիմ Առաքելյանը ծնվել է Կապանում: Սեպտեմբերի 21-ին նա կդառնա 34 տարեկան:
«Փյունիկ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժինը: 2021 թվականի հունվարից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենն է։
Կիմ Առաքելյանի հայրը՝ Վլադիկ Առաքելյանը, երկար տարիներ ղեկավարել է «Գանձասար» ակումբը, հիմա ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է:
Լուսանկարները՝ Արգինե Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: