Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանի հետ այս անգամ մեր զրույցն ամառային է, արեւային, կծու պղպեղով ձվածեղի համով ու լի սիրով:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
- Տարվա այս եղանակը արեւի շողերի շնորհիվ տալիս է դրական էներգիա ու լիցքավորվելու հնարավորություն:
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
- Ամռանը հանգիստ չեմ ունեցել արդեն 6 տարի, եւ տարին 365 օր աշխատելը վատ սովորություն էր: Բայց այս ամառ զգացի, որ պետք է այդ սովորությունից ազատվել:
- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
- Վերջին 2 տարվա ամառները, եւ վստահ եմ՝ այս ամառը նույնպես:
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը:
- Լավ եղանակ, լավ տրամադրություն, հիշվող պահեր եւ սրտի արագ բաբախումներ:
- Ինչպե՞ս է ամառն ազդում սիրելու կամ սիրահարվելու վրա:
- Ամառը կարծես թեւերդ բացում է եւ քեզ ազատություն ու նոր շունչ տալիս, որը նպաստում է լավ սիրելուն եւ սիրահարվելուն:
- Որո՞նք են ամռանը սիրելիի հետ նախընտրած հետաքրքրիր զբաղմունքները:
- Ցանկացած զբաղմունք, որ վայելում ես ու հիշում ամեն պահը:
- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
- Փոքր տարիքում ամառն անվերջ էր թվում: Սիրում էի վայելել ազատությունը, ընկերներիս, խաղերը եւ չէի ուզում, որ ամառը վերջանար:
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Ամառային շատ քաղցր հիշողություն է, երբ բոլորը հանգստանում էին, իսկ ես՝ 10 տարեկան, բալետի անհատական դասերի էի հաճախում, որպեսզի ժամանակ չկորցնեմ եւ կատարելագործվեմ:
- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
- Դեռ չեմ հասցրել, բայց պետք է աստղերը դիտելու համար գնամ Բյուրական:
- Ամառային սիրելի ուտելիքները:
- Ոչ միայն ամառային, այլ բոլոր օրերի եւ ժամանակների սիրելի ուտելիքս բուրգերն է:
- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:
- Կծու պղպեղով ձվածեղ, որն ինձ «Քաղցած չէին սպասում»-ի շրջանակում սովորեցրեց Սուրեն Շահվերդյանը:
- Զովանալու տարբերակներ:
- Լողավազան, սառը ըմպելիքներ, օդորակիչ:
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- «Եթե ես կրկին պարեմ» (ծիծաղում է,-հեղ.):
- Լավագույն գրքերը առման մասին:
- Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ»-ը:
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Օպերային թատրոն, Դիլիջան, Սեւան:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Երբ ժամանակ է լինում, հաճախում եմ մարզադահլիճ: Միակ առողջ սովորությունս մասնագիտությունս է (ծիծաղում է,-հեղ.):
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Կանաչը, ջերմությունն ու արեւը:
- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
- Կատարյալն այն ամառն է, երբ զգում ես, որ լիարժեք լիցքավորվել ես, եւ ժամանակիդ մեծ մասն անցկացնում ես սիրելի մարդու հետ:
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Ոչ միշտ են համատեղելի, բայց երբեմն փաստորեն մեզ էլ է հանգիստ պետք: Պետք է հանգստանալ, որպեսզի նոր շնչով վերադառնաս եւ մարմնիդ, ուղեղիդ ստիպես աշխատել քեզ ու հանդիսատեսի համար:
- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
- Հիմա գտնվում եմ Միացյալ Նահանգներում, փորձում եմ հանգստանալ, նաեւ պլանավորում եմ Օպերային թատրոնի թատերաշրջանի մեկնարկից առաջ մի փոքր հանգստանալ Հայաստանում եւս:
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:
- Սիրել, սիրվել, սիրելիին ասել, որ սիրում ես իրեն: Եվ, իհարկե, վայելել:
- Ինչի՞ բույրն առնել:
- Սիրելի մարդու:
- Ի՞նչ շոշափել:
- Արեւը եւ սերը:
- Ի՞նչ դիտել:
- Զվարճալի եւ ուրախ ֆիլմեր:
- Որտե՞ղ լինել:
- Օպերային թատրոնի դիմաց՝ նայել շենքին եւ զգալ, թե ինչ արժեք ունենք, որը պետք է պահպանել:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Այն մարդուն, ում հաճախ գրկում ես մտքում:
- Ի՞նչ սովորել:
- Սովորել սիրել, զիջել եւ երջանկացնել:
- Կարդալ:
- Կարդալ մարդկանց:
- Լսել:
- Ֆիլիպ Գլասի «Tirol Concerto Movement II»-ը:
- Ի՞նչ չթաքցնել:
- Գաղտնիքները, որոնք կվնասեն ուրիշներին, եւ զգացմունքները, որոնք չեն վնասի ուրիշներին:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Րաֆֆի Գալստյանի անձնական արխիվից


×
2,582








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: