×


Աշոտ Ղազարյանը՝ Վիգեն Մնոյանի ֆոտոօբյեկտիվում. «Երեւանն իմ սերն է»

Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը երեւանյան ֆոտոշարք է իրականացրել 76-ամյա դերասան Աշոտ Ղազարյանի մասնակցությամբ: Կադրերից մեկում նա միասին է պատկերել «Մեր բակ» ֆիլմաշարի սիրված խաղընկերներ Ղազարյանին ու Հրանտ Թոխատյանին:

Մնոյանը նաեւ պորտֆոլիոյի նկարահանման ընթացքն է ցույց տվել եւ հարցեր տվել դերասանին: 


«Երեւանն ինձ համար ամեն ինչ է: Երեւանն իմ սերն է, իմ ուրախությունը, ծննդավայրը, իմ հող ու ջուրն է: Ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում եւ մինչեւ հիմա ապրում եմ նրանով: Երեւանն աշխարհի ամենասիրուն քաղաքն է: Ամենաջերմ քաղաքն է ամեն հայի համար: Ամենահզոր քաղաքն է: Իսկական երեւանցին Երեւան ասելիս պիտի դողա, ինչպես դողում ես լավ ընկերոջ համար: Պիտի դողաս այնպես, ինչպես տղան առաջին անգամ աղջկա ձեռքն է բռնում, դողալով սեր բացատրում: Երեւանի մասին, որ մի երկու խոսք էլ ասեմ, աչքերս կարող են լցվել»,- ասել է Աշոտ Ղազարյանը: 


Դերասանը մի քանի տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար այցելում է հայրենիք:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vigen Mnoyan (@vigenmnoyan)



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW