Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանն այսօր նշում է ծննդյան 42-րդ տարեդարձը: Դերասանին Ինստագրամում շնորհավորել է կինը՝ Էմմա Ազիզյանը, եւ վերջերս տեղի ունեցած հարսանիքից լուսանկարով կիսվել:
«Սիրելու եմ քեզ ողջ կյանքում: Հավերժ ու ավելին»,- գրել է նա:
Լեւոնյանն ու դերասանուհի, երգչուհի Ազիզյանն ամուսնացել են հունիսին:
Նախկինում նրանք միասին նկարահանվել են «Հոթել Գրանդ» սերիալում։
Լեւոնյանի վերջին հրապարակումն Ինստագրամում 3 օր առաջ է եղել: Նա որդու՝ Արմենի հետ կարտինգի է մասնակցել:
View this post on Instagram


×
8,363





