×


Մահացել է ամերիկյան աստղ Ռոբերտ Ռեդֆորդը

89 տարեկանում Յուտայում գտնվող իր տանն այսօր մահացել է դերասան, ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը, հայտնում է The New York Times-ը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում օսկարակիր Ռեդֆորդը կինոյի պատմության մեջ ընդամենը 6 ռեժիսորներից մեկն է, ով այս մրցանակը ստացել է դեբյուտային ֆիլմի համար: «Սովորական մարդիկ» դրաման նա նկարահանել է 1980 թ.-ին, եւս մեկ «Պատվավոր Օսկար»-ի էլ արժանացել է 2002 թ.-ին:


Ռոբերտ Ռեդֆորդն առավել հայտնի է «Բուչ Քեսիդին եւ Սանդենս Քիդը», «Խաբեություն», «Քոնդորի երեք օրերը», «Ողջ նախագահական շքախումբը», «Սովորական մարդիկ» եւ «Աֆրիկայից» ֆիլմերում խաղացած դերերով։ 

Դերասանը երկար տարիներ զբաղվել է սպորտով, մասնավորապես՝ բեյսբոլով, եւ իր մի քանի ֆիլմում չի դիմել փոխարինող կասկադյորի օգնությանը։

Ռոբերտ Ռեդֆորդը եւ Սիբիլ Սագարշը


23 տարեկանում ամուսնացել է համակուրսեցու՝ Լոլա վան Վագենենի հետ: Ամուսնալուծվել են 27 տարվա համատեղ կյանքից հետո: 2009 թ.-ի հուլիսին դերասանը Համբուրգում ամուսնացել է իր օգնական եւ քարտուղար Սիբիլ Սագարշի հետ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW