Ներկայացնում ենք սեպտեմբերի 20-ից 26-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՓԱՌԱՏՈՆ
Գաթայի փառատոն
Գաթայի 9-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 20-ին՝ Վայոց ձորի Խաչիկ գյուղում: Կազմակերպիչները խոստանում են օր՝ լի ազգային շնչով, համտեսով, վարպետության դասերով եւ երաժշտությամբ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին
Հասցե՝ Վայոց ձոր, Խաչիկ գյուղ
Մանրամասները՝ այս հղումով:
ԽԱՂ
Երեւանում հանրային խաղահրապարակ կբացվի
Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, կբացվի «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» թեմատիկ անվճար խաղահրապարակը: Այն զբաղեցնում է 2000 քմ տարածք եւ նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար՝ ներառական եւ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11։30-ին
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատված
Մանրամասները՝ այս հղումով:
«Այլկերպիկ» խաղի մրցաշար
Խաղի ընթացքում երեխաները կերեւակայեն ու կտրամաբանեն, գործի կդնեն լեզվական հմտությունները եւ կսովորեն առողջ մրցակցել։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին
«Արեւիկ» գրատուն
Տարիք՝ 8-12
Հասցե՝ Թումանյան 41
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Գրանցվելու համար զանգահարել 043 41 46 46 հեռախոսահամարով կամ գրել WhatsApp հավելվածում։
ԱՐՇԱՎՆԵՐ
Տիրինկատար լեռ, վիշապաքարեր
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբն առաջարկում է երեխաներին Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, բարձրանալ Տիրինկատար լեռ, որը Արագած լեռնազանգվածի գագաթներից է։ Արշավին կարող են մասնակցել արշավային փորձ ունեցող երեխաները։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 07։00-ին
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ՕՊԵՐԱ
«Ճպուռն ու մրջյունը», Ս. Լուսիկյան
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Դետեկտիվ Ալենը»
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Շունն ու կատուն»
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մերի Փոփինս»
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին
Թատրոն տանիքում
Տարիք՝ 3+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անհաղթ աքլորը եւ ծիտը» տիկնիկային ներկայացում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին
Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսերն ամրագրել այս հղումով կամ զանգահարել՝ 098 54 69 66 հեռախոսահամարով:
«Անբան Հուռին»
Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին
Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Եվ երկնքից ընկավ երեք գազար»
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին
Բեբուկ շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: