×


Գիտության շաբաթ, արցախյան բարբառներով ներկայացում, «Պույ-Պույ մուկիկը» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

Գիտության շաբաթ

«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով 6-օրյա փառատոնը կանցկացվի Ազատության հրապարակում: Գիտության շաբաթն ընդգրկելու է հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտական խաղեր, գիտության ու արվեստի հանդիպումներ, ինչպես նաեւ գիտական ֆանտաստիկային նվիրված միջոցառումներ։
 
Սեպտեմբերի 30 - հոկտեմբերի 5

Մանրամասները՝ այս հղումով:

ՓԱՌԱՏՈՆ

«Արեւորդի» 

«Արեւորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից 30-ը՝ «Համակեցություն մարդկանց եւ բնության միջեւ» խորագրի ներքո։ Փառատոնի շրջանակում կցուցադրվեն 30-ից ավելի բնապահպանական ֆիլմեր, տեղի կունենա կենդանիների դիմակահանդես-շքերթ, կլինեն թեմատիկ հանդիպումներ։

Սեպտեմբերի 26 30

Մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «Արեւորդի» փառատոն


ՊԱՐ

«Մեր պարերը եւ մենք»

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլորին սովորելու հայկական ավանդական պարեր։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.30-21:00

Հասցե՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզ (Կասկադ)
Մուտքն ազատ է: 
Մանրամասները ՝ այս հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Մայրամուտը Մեծ Փարախադեմից

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է բարձրանալ Մեծ Փարախադեմ լեռը (1955մ), որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ եւ Արարատ լեռ, եւ հիանալ բոցավառ մայրամուտով։

Սեպտեմբերի 29-ին,  ժամը 14:00-22։00

Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Արա, պա ստի պեն կինի՞»

«Արա, պա ստի պեն կինի՞»-ն արցախյան բարբառով բեմադրված թատերական ներկայացում է, որն ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու եւ հանրահռչակելու նպատակով։

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19:30-ին 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ
Տարիք՝ 4+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Գայլը եւ յոթ այծիկները»  

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7 
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Թզուկի երգը»  

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն


«Փոքրիկն ու Կառլսոնը»

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:30-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Պույ-Պույ մուկիկը» տիկնիկային ներկայացում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսերն ամրագրել այս հղումով կամ զանգահարել՝ 098 54 69 66 հեռախոսահամարով:

«‎Կոշկավոր կատուն»

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն


«Հայկն ու դասագիրքը» ինտերակտիվ եւ ուսուցանող նոր ներկայացում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, 17:00-ին եւ 19:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Մոխրոտիկը»

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին 

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW