×


Մահացել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը

59 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, հեռուստահաղորդավար եւ պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը: Ցավալի լուրն իր տելեգրամյան ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: 

«Այս գիշեր Տիգրանը գնաց Արարչի մոտ», - գրել է Սիմոնյանը:

Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել եւ գտնվում է կոմայի մեջ: Ռեժիսորը վաղուց սրտի լուրջ խնդիր ուներ:

Մարգարիտա Սիմոնյանը դեռ այն ժամանակ ընդգծել էր, որ ամենածանր վիճակում գտնվում է Քեոսայանի մայրը, որը 2 տարի առաջ կորցրել է ավագ որդուն՝ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Դավիթ Քեոսայանին:

Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966 թվականի հունվարի 4-ին՝ Մոսկվայում՝ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի եւ դերասանուհի Լաուրա Գեւորգյանի ընտանիքում: 1983 թվականից աշխատում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Այդ թվականին նկարահանել էր իր առաջին՝ «Արեւոտ ծովափ» դրաման։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW