58-ամյա Նիկոլ Քիդմանն ու 57-ամյա Քիթ Ուրբանը 19 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրենց հավաստի աղբյուրներին:
TMZ-ի տեղեկություններով՝ բաժանման որոշումը կայացրել է երաժիշտը, իսկ Քիդմանը մինչեւ վերջ փորձել է փրկել իրենց ամուսնությունը: Ըստ աղբյուրների՝ ամուսիններն առանձին են ապրում ամռան սկզբից. Ուրբանը հեռացել ընտանեկան առանձնատնից:
Նիկոլ Քիդմանն ավստրալացի քանթրի երգչի հետ ամուսնացել է 2006 թվականին՝ ծանոթությունից մեկուկես տարի անց։ Զույգն ունի երկու դուստր՝ 17-ամյա Սանդեյ Ռոզը եւ 14-ամյա Ֆեյթ Մարգարեթը, որը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
Զույգը միասին հայտնվում էր կարմիր գորգին, համատեղ հարցազրույցներ էր տալիս եւ հրապարակայնորեն սեր խոստովանում:
Քիդմանի առաջին ամուսինը Թոմ Քրուզն է: Միասին ապրել են 12 տարի եւ բաժանվել 2001 թվականին: Ամուսնության ընթացքում զույգը որդեգրել է երկու երեխայի, որոնք մնացել են Քրուզի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: