×


«Մաքսիմն իմ հայրիկի անունն է». Աննա Մաքսիմի լուսանկարները Մումբայից եւ պարզաբանումը

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է ցուցադրվել տարբեր երկրներում ու մրցանակներ նվաճել, Աննա Հարությունյանն էլ շարունակում է ճանապարհորդել: Նա վերջերս լուսանկարներ էր հրապարակել Ինդոնեզիայի Բալի կղզուց, իսկ այս օրերին բացահայտում է Հնդկաստանը:

Դերասանուհին Մումբայում է, որն անվանել է հակադրությունների քաղաք:


«Այստեղ պերճանքն ու թշվառությունը քայլում են կողք կողքի»,- գրել է նա:


Դերասանուհին վաղը վերադառնում է հայրենիք, իսկ մինչ այդ պատասխանելով հետեւորդներից մեկի հարցին, թե ինչու է ներկայանում որպես Աննա Մաքսիմ, նա պարզաբանել է, որ Մաքսիմն իր հայրիկի անունն է:

Կարդալ ավելին

Quality Sign BW