×


Էմմա Մկրտչյանի 34-ամյակն ու սիրելի մարդկանց ջերմ մաղթանքները

Երեւանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը, որն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Վերջին զանգ» սերիալում Լիլիթի կերպարով, երեկ նշել է 34-ամյակը։ Այդ առիթով դերասանուհին լուսանկարներ է հրապարակել ու շնորհակալություն հայտնել ջերմ մաղթանքների համար։

Իսկ շնորհավորանքներ դերասանուհին շատ է ստացել, այդ թվում՝ իր հարազատ թատրոնի անձնակազմից եւ մյուս գործընկերներից.


«Քո տաղանդը բազմակողմանի է՝ խաղում, երգում, պարում՝ ամեն տեղ ներդնում ես անմնացորդ նվիրում եւ պրոֆեսիոնալիզմ։ Թող այս տարեդարձը լինի ստեղծագործական վառ ճանապարհների եւ երազանքների իրականացման սկիզբ։ Թող բեմը միշտ լինի այն վայրը, որտեղ դու կշարունակես շողալ՝ քո առանձնահատուկ փայլով։ Սիրով՝ քո Դրամատիկական թատրոն»:


Էմմա Մկրտչյանն, իհարկե, արձագանքել է բարեմաղթանքներին: 


«Սիրելի մարդիկ, անչափ շնորհակալ եմ ուշադրության ու սիրո, հարգանքի եւ գնահատանքի համար։ Կյանքում ամենակարեւոը մարդկային փոխհարաբերություններն են։ Ես երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում, ձեզ հետ կիսել եմ ուրախ ու տխուր պահերը։ Սեր, առողջություն ու համերաշխություն ձեզ, գրկում եմ բոլորիդ»,- պատասխանել է դերասանուհին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW